Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովի անվտանգությունը ապահովելու են 15 հազար իրավապահներ


Կազանում ԱՊՀ գագաթնաժողովի եւ քաղաքի հիմնադրման 1000-ամյակի տոնական միջոցառումների անվտանգությունը ապահովելու են շուրջ 15 հազար իրավապահներ:

Նրանցից 7,5 հազարը, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Թաթարստանի իրավապահ մարմինների աշխատակիցներ են: 7 հազարը ներգրավվել են Ռուսաստանի 65 մարզերից, այդ թվում՝ Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից:

Ներգրավվելու են նաեւ Ռուսաստանի ՆԳՆ զորքերի ծառայողները եւ Կազանի տանկային եւ հրետանային ուսումնարանների սաները:

Հաղորդվում է նաեւ, որ Կազանի հիմնադրման 1000-ամյակի տոնական միջոցառումները եւ ԱՊՀ գագաթնաժողովը լուսաբանելու համար արդեն հավատարմագրվել են ավելի քան 1300 ռուսաստանցի եւ արտասահմանցի լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG