Մատչելիության հղումներ

ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախումբը մեծածավալ աշխատանք է իրականացնում


Հայ օգնության միության (ՀՕՄ) Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի աջակցությամբ Ջավախքում վերանորոգվել են մի շարք գյուղերի բուժկետերի շենքերը: Հանձնախումբը հանձն է առել նաեւ այդ բուժկետերի կահավորումը եւ առաջին անհրաժեշտության բուժսարքավորումների եւ դեղորայքի ապահովումը:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը տեղի են ունեցել Ասպինձայի շրջանի Տամալա գյուղի եւ Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի բուժկետերի վերանորոգված շենքերի բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի նախագահ Բագրատ Սարգսյանը: Նա բուժկետերին է փոխանցել անհրաժեշտ քանակությամբ բուժսարքավորումներ եւ դեղորայք:

Ըստ Բագրատ Սարգսյանի, Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախումբը ձեռնամուխ է լինելու բոլոր բուժկետերին շտապ օգնության մեքենաներ տրամադրելու գործին:

Հանձնախմբի նախաձեռնությամբ հիմնովին վերանորոգվել է նաեւ Ախալքալակի շրջանի Ղադոյի դպրոցի շենքը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա նոր ուսումնական տարվա սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG