Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Գրավյալ տարածքները ազատելու դեպքում Հայաստանը կարող է ներգրավվել տարածաշրջանային տնտեսական ծրագրերում»


«Եթե Հայաստանը պատրաստ լինի ընդունել Ադրբեջանի բոլոր առաջարկները, ապա բանակցություններում դրական տեղաշարժ կարձանագրվի», - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից առաջ չորեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, Մամեդյարովը նշել է, թե որոշ հարցերի շուրջ «համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել մյուսները»:

«Եթե Հայաստանը ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, ապա կարող է ներգրավվել խոշորագույն տարածաշրջանային տնտեսական ծրագրերին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա կրկին շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Մեր կարծիքով, գոյություն ունեն հարցի լուծման հնարավոր զանազան տարբերակներ, կարեւորն այստեղ այն է, որ մենք կարողանանք գտնել փոքր տարածքում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ գոյատեւման բանաձեւը: Որքան շուտ մենք այն գտնենք՝ այնքան շուտ կվերանան մեր զարգացման խոչընդոտները», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG