Մատչելիության հղումներ

Oger Telecom-ը գնել է Թուրքիայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը


Lիբանանա-սաուդյան Oger Telecom ընկերությունը չորեքշաբթի օրը Անկարայում համաձայնագիր է ստորագրել` ձեռք բերելով թուրքական Turk Telecom ընկերության բաժնետոմսների 55 տոկոսը:

Turk Telecom ընկերությունն այսօր ունի 19 միլիոն բաժանորդ եւ 56 հազար աշխատակից: Oger Telecom-ը հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող թուրքական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի համար վճարել է 6 մլրդ 550 մլն դոլար:

Ըստ գերմանական DPA գործակալության, սա Թուրքիայի ողջ պատմության ընթացքում ստորագրված ամենախոշոր ապապետականացման գործարքն է: Այն դեռեւս պետք է հաստատվի Թուրքիայի վարչական դատարանի կողմից:

Turk Telecom-ի բաժնետոմսերին հավակնում էր նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններում գրանցված Emirates Telecommunications կոնցեռնը:

Lրատվամիջոցները նաեւ նշում են, որ Oger Telecom-ի հիմնադիրը Lիբանանի նախկին վարչապետ, այս տարվա փետրվարին սպանված Ռաֆիկ Հարիրին էր: Ներկայումս ընկերությունը վերահսկում են Հարիրիի մերձավոր ազգականները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG