Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը Բաքվում երեքշաբթի օրը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը «ամբողջ Հարավային Կովկասի զարգացման երաշխիքն է եւ Եվրոպայում անվտանգության կարեւորագույն տարրերից մեկը»:
«ԵԽԽՎ-ն կանի հնարավոր ամեն բան՝ աջակցելու խաղաղ բանակցությունները շարունակելու երկու կողմերի ջանքերին», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը՝ ողջունելով «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նվիրվածությունը խաղաղ կարգավորմանը»:
Մեկնաբանելով Հայաստանում իր բանակցությունների արդյունքները՝ ԵԽԽՎ նախագահը նշել է, թե «բոլոր հանդիպումների ընթացքում հնչել է այն միտքը, թե Հայաստանի տնտեսական զարգացումը դանդաղում է Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով»:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունը, իր հերթին, պետք է ճնշում գործադրի կողմերի վրա, որպեսզի հիմնախնդիրը կարգավորվի արագ եւ խաղաղ ճանապարհով: Մա նշել է, մասնավորապես, որ ԵԽԽՎ-ն իր վերջին բանաձեւում նշել է կարգավորման որոշ ուղիները:
«Այդ պատճառով, ես չեմ ցանկանում քննարկել այլ ուղիներ: Կարող եմ ասել միայն, որ եթե օգտագործվեն այլ միջոցներ, ապա միջազգային հանրությունը կարձագանքի համապատասխան ձեւով», - հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը: