Վրաստանի Ազգային ռազմական ակադեմիայում երկուշաբթի օրը սկսվել են համատեղ վրաց – թուրք - ադրբեջանական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց նպատակը Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մշակումն է:
«ETERNITY-2005» անվանումը կրող զորավարժություններին մասնակցում են երեք երկրների սպայակազմի 50 ներկայացուցիչներ: Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության, դասընթաց-զորավարժությունները անցկացվում են համակարգիչների օգնությամբ եւ կտեւեն մեկ շաբաթ: