Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի դեսպանը պատասխանել է Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանը


«Ուզռիփորթ» էլեկտրոնային թերթը հայտնում է, որ Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Իսմաթուլլա Իրգաշովը Ղարաբաղի ազատագրության կազմակերպության այն հարցին, թե ինչու է Ուզբեկական «Յունիտել» ընկերությունը գործում Ղարաբաղում, պատասխանել է, որ «Յունիտել»-ը գործում է Տաշկենտում, բայց պատկանում է հոլանդացիներին եւ հույներին:

Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղին գոհունակությամբ է ընդունել ուզբեկ դիվանագետի բացատրությունները: Նա նշել է, որ Ուզբեկստանը միշտ անաչառ դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղի հարցում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG