Մատչելիության հղումներ

2005 ֆինանսական տարում Հայաստանը Միացյալ Նահանգների կառավարական աղբյուրներից ստացել է 84,4 միլիոն դոլար


Ընթացիկ ֆինանսական տարում Հայաստանը Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ ստացել է 84,4 միլիոն դոլար: Գումարները բաշխվել են հետեւյալ կերպ. տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին՝ 43,5 միլիոն դոլար, անվտանգությանն ու իրավակարգի ամրապնդմանը՝ 19,1 միլիոն, ժողովրդավարության ոլորտի ծրագրերին՝ 11,4 եւ միջգերատեսչական նախագծերին՝ 8,9 միլիոն դոլար: Ցուցաբերվել է 1,5 միլիոնի մարդասիրական օգնություն:

«Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ոլորտում, ինչի մասին է վկայում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դրամաշնորհներից օգտվելու՝ 2005 ֆինանսական տարում տրված իրավունքը», - ասված է հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարության տարածած տեղեկանքում:

Ըստ տեղեկանքի, «թեեւ որոշ ոլորտներում տնտեսական աճը կայուն է, սակայն այն դեռ պետք է զգալի օգուտ բերի բնակչության ճնշող մեծամասնությանը»:

Նշվում է նաեւ, որ 1993 թվականից Հայաստանի 4550 մասնագետներ այցելել են Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կառավարման, ժողովրդավարության ամրապնդման, սոցիալական ապահովման եւ հասարակական կազմակերպությունների զարգացման ոլորտների ուսումնական եւ փոխանակման ծրագրերով:

«Հայաստանին ԱՄՆ կառավարության կողմից աջակցության բոլոր ծրագրերը ունեն հակակոռուպցիոն բաղկացուցիչներ, եւ կոչված են ամրապնդել տեղական իշխանությունների կարողությունը՝ պայքարել այդ գլոբալ խնդրի դեմ: Բացի այդ, ծրագրերը նպաստում են հարեւան պետությունների հետ կայունության ամրապնդման գործում Հայաստանի փոխգործակցությանը, շարունակվող հակամարտությունների կարգավորմանը», - ասված է տեղեկանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG