Այս միտքը զարգացնելով՝ թերթը նմանություններ է ուրվագծել Հայաստանի Եւ Ռուսաստանի իշխանությունների վարքագծում. «Օրինակ, հեղափոխությունների շարժիչ ուժ համարվող երիտասարդությունը Հայաստանում միավորվել է խորհրդային կոմսոմոլ հիշեցնող «բազեների» մեջ, Պուտինը ստեղծել է ազգայնական ուղղվածություն ունեցող «ԾՈՔՌ» երիտասարդական շարժումը։ Երկուսն էլ նույն ֆունկցիան ունեն՝ փչացնել երիտասարդությանը եւ իշխանական կերակրատաշտի փշուրներին մոտ թողնելու գայթակղությամբ նրանց հեռու պահել քաղաքականությունից եւ հեղափոխությունից։
Ըստ թերթի, նույն պատկերն է նաեւ քարոզչական դաշտում. «Ա1+»-ի փակումից հետո Հայաստանում մնացին միայն ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցները, որոնք ազատ են միայն ընդդիմությանը վարկաբեկելու հարցում եւ պատասխանատու են ոչ թե հեռուստադիտողի, այլ միայն նախագահի աշխատակազմի շատ որոշակի պաշտոնյայի առաջ։ Ռուսաստանում նույն իրավիճակն է. գրեթե բոլոր էլկետրոնային լրատվամիջոցները գտնվում են Պուտինի աշխատակազմի եւ կամ իշխանական օլիգարխների վերահսկողության ներքո եւ իրականացնում են նույն քարոզչությունը՝ հեղինակազրկել հատուկենտ ընդիմադիրներին։
«Հայկական ժամանակ»-ն այսօրվա խմբագրականում ընդդիմության գործողություններում որոշակի տրամաբանություն ուրվագծելով, օրակարգային հարցադրում է արել, թե ընդդիմությունը, ի վերջո, կարո՞ղ է արդյոք երկրում իշխանափոխություն իրագործել։ Հարցի պատասխանը դիտարկելով «եթե-ապա» կապի, մեջ թերթի մեկնաբանը առաջադրել է լուծումների իր տարբերակները. «Նախ պետք է վերջ տալ հարթակային թատրոններին «Գեղամյանին ավելի շատ ծափահարեցին քան Ստեփան Դեմիրճյանին» թեմաներով, պետք է վերջ տալ «պորտրետային» շքահանդեսներին, իսկ հարթակում կանգնածները պետք է ոչ թե մրցակցեն իրենց ելույթներով, այլ լրացնեն մեկը մյուսին։
Ըստ թերթի, եթե ընդդիմությունը հրաժարվի Ռուսաստանի հատուկ ծառայությունների կցորդի կարգավիճակից, իշխանափոխություն իրականացնելու շանս, թերեւս, նորից ունենա, չնայած պետք է խոստովանել, որ վերջին երկու տարիներին ընդդիմության ծավալած գործունեությունը շատացրել է հոռետեսների թիվը, իսկ հոռետեսները դե ֆակտո ՀՀ գործող իշխանությունների կողմնակիցներն են.
«Առավոտ»-ի խմբագրականում Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացը այսպես է բնորոշել. «Նմանօրինակ, ընտրություններին ակտիվորեն մասնակցում են ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգությունը, հարկայինը, մաքսայինը։ Մի դեպքում նրանք բաց են թողնում հանցագործին՝ որպեսզի նա կարողանա ձայներ բերել իշխանության թեկնածուին։ Մեկ այլ դեպքում, նրանք սպառնում են գործարարին, որ կճնշեն, եթե նալոգ չմուծի իշխանության թեկնածուի նախընտրական այսինքն՝ ընտրակաշառային, ֆոնդին։
Թերթը նկատել է, թե «հայաստանյան ընտրությունների շարժիչ ուժը քրեական աշխարհն է՝ «դուխով տղան», որն արդեն մեկ-երկու հոգու փոր է թափել, նույն ոգով էլ կմասնակցի ընտրություններին, կմիանա իր նման «տղերքի» ավազակախմբին, որը պատրաստ կլինի ջարդել հակառակ թիմի տղերքի գլուխը,գրում է թերթն ու եզրակացնում. «Այդպիսով, ասենք, թաղապետը դառնում է քրեական տարրերի չակերտված «պախանը», որը ծառայում է ավելի բարձ պախաններին։ Դե, իսկ նախագահական ընտրութուններում ողջ քրեական աշխարհը ոտքի է կանգնում՝ հանուն իշխանության թեկնածուի։
«Կլոր թվերը ստում են» վերնագրի տակ զարգացնելով հարկահավաքի թեման «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն այսօր վերլուծել է հարկային պետական ծառայության հրապարակած՝ Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկը. արձանագրելով, որ նախորդ ցուցակի թվերի համեմատ հրապարակված նոր ցանկում շատ փոքր տեղաշարժ կա, թերթը գրել է. «Պարզապես ակնհայտ է, որ խոշոր հարկատուների մի զգալի մասի վճարած հարկերը ուղղակի արհեստականորեն թվեր ու ցուցանիշներ ապահովելու եւ Արժույթի միջազգային հիմնադրամին զեկուցելու համար են: Սրանում համոզվելու համար ամենեւին էլ կարիք չկա ընկերությունների հաշվապահություններում աուդիտ անցկացնել: Այս պնդումը ապացուցվում է այն չափազանց կլոր թվերով, որոնք առկա են ցանկում», - նկատել է թերթի մեկնաբանը:
Ատոմ Մարգարյան