Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «Առաջիկա սահմանադրական հանրաքվեն Հայաստանում բացառիկ կարեւորություն ունի ԵԽԽՎ-ի համար»


Եվրախորհրդի Խորհդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեն Հայաստանում «բացառիկ կարեւորություն» ունի ԵԽԽՎ-ի համար:

Հարավային Կովկասի երկրներ կատարելիք իր այցի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում ԵԽԽՎ նախագահը նշել է, որ նոյեմբերին կայանալիք հանրաքվեն «իսկական փորձաքար կլինի երկրի դեմոկարատացաման հարցում ցուցաբերվելիք հետեւողականության հարացում»

«Հայաստանի իշխանությունները պետք է ցույց տան, որ երկիրը Եվրախորհրդի լիարաժեք անադամ է», - ասաց Ռենե վան դեր Լինդենը. - «Նրանք պետք է ցույց տան միջազգային հանարությանն ու ԵԽ-ին, որ իրենք ի վիճակաի են ընդունել եւ կյանքի կոչել ազատ եւ արադար հանրքվե իրականացնելու գաղափարը: Սա Հայաստանի ու ԵԽԽՎ-ի միջեւ ընթացող քննարակումների առանցքային տարրերից մեկն է, եւ ես հույս ունեմ, որ մենք կունենանք արադյունք, որը համահունչ կլինի Եվրախորհրդի պահանջներին»:

Ռենե վան դեր Լինդենի խոսքերով, այցերի նպատակներից մեկը ընդդիմադաիր կուսակացություների հետ քննարակումներ անցկացնելն է:

«Ինձ համար շատ կարեւոր է լսել բոլորի փաստարակները, ե’ւ կառավարության, եւ թե՝ ընդդիմության: Մենք իսկապես մեծ կարեւորություն ենք տալիս ազատ եւ արդար ընտրություններին, ընտրական օրենսդարության եւ Սահամանադրության կատարմանը: Իմ կարածիքով, իսկապես շատ կարեւոր է, որ իմ այցի ընթացքում լինեն բաց եւ անկեղծ, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ կոշտ քննարակումներ», - նշեց ԵԽԽՎ նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ո՞րն է այն կոնկրետ ասելիքը, որ ինքը պատրաստվում է հաղորդել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական վերնախավին, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց. - «Ղարաբաղի խնդրիրը պետք խաղաղ կարագավորում ունենա, Հայստանում ապագայում պետք է այլեւս լինեն միայն ազատ եւ արդար ընտրություներ, երկրում պետք է լինի լավ կազմակերպված ընդդիմություն, եւ վերջապես՝ անհարաժեշտ է, որ Եվրախորհրդի բոլոր առաջարկներն ու պահանաջաները ընդունվեն ու կատարվեն»:

«Այդպիսով, Հայաստանը ցույց կտա միջազգայաիան հանարությունը, որ պատկանում է ժամանակակից Եվրոպային», - ասաց Ռենե վան դեր Լինդենը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG