Մատչելիության հղումներ

Աշնանը Կիեւում կկայանա սեւծովյան եւ բալթյան տարածաշրջանի երկրների գագաթնաժողով


Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի եւ Միխեիլ Սահակաշվիլու՝ շաբաթավերջին Բորժոմիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Կիեւում անցկացնել սեւծովյան եւ բալթյան տարածաշրջանի երկրների գագաթնաժողով:

«Մենք հրավիրում ենք նրանց, ովքեր հավատարիմ են ժողովրդավարության գաղափարին, մասնակցել Ուկրաինայում կայանալիք գագաթնաժողովին, եւ միավորել ջանքերը՝ այս տարածաշրջանը ժողովրդավարության, կայունության եւ անվտանգության տարածք դարձնելու նպատակով», - ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նա նաեւ չի բացառել, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կարող են գագաթնաժողովին մասնակցել դիտորդի կարգավիճակով:

Բորժոմիում Վիկտոր Յուշչենկոն եւ Միխեիլ Սահակաշվիլին ստորագրել են «Տարածաշրջանում ժողովրդավարության եւ ազատության պաշտպանության հռչակագիր», որում Կիեւը եւ Թբիլիսին հայտնում են իրենց մտադրությունը՝ ստեղծել ժողովրդավարական պետությունների կոալիցիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG