Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանում է «ԱրմենՏել»-ին


Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուրբաթ օրը որոշեց բջջային կապի ոլորոտում մատուցած վատ ծառայություններ համար տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը: Տուգանքի չափը մոտավորապես 400 հազար ԱՄՆ-ը դոլար է:

Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, շարժական կապի համակարգում «ԱրմենՏել»-ը, ունենալով գերիշող դիրք, վատ որակի կապ է ապահովել, թեեւ, համաձայն բաժանորդների հետ կնքվող բջջային կապի ծառայություների մատուցման պայմանագրի, պարտավոր է ապահովել «առանց թերությունների եւ խափանումների ծառայութուն»:

Ընդունված նորմերի հանաձայն, բջջային կապի օպերատորը պարտավոր է ապահովել այնպիսի կապ, որի դեպքում պետք է հասանելի եւ հաջողված լինի զանգերի 95 տոկոսը: Սակայն կապի որակի պարբերական ստուգումները ցույց են տվել, որ «ԱրմենՏել»-ի մատուցած ծառայությունները անգամ մոտ չեն ընդունված չափանիշերին:

Հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ 2005 թվականի հունիսի 30-ից «ԱրմենՏել»-ի կողմից Հայաստանի տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների որակը կտրուկ վատթարացել է:

«ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները, այդուհանդերձ, այսօրվա նիստի ընթացքում չընդունեցին այդ մեղադրանքները՝ փորձելով ապացուցել, թե իրենց կապը հուլիսի 30-ին լավ է աշխատել, իսկ արդեն հուլիսի 1-ից իրենք գերիշխող դիրք չեն ունեցել, քանի որ այդ օրվանից բբջային կապի ոլորտ է մուտք երկրորդ օպերատորը՝ «Ղ-Տելեկոմ»-ը: Հետեւաբար, ըստ «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչների, իրենք չէին կարող չարաշահել գերիշխող դիրքը, քանի որ արդեն ունեին մրցակից:

Արձագանքելով այդ բացատրություններին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վրդովված ասաց. - «300 հազար մարդ չի կարողանում զանգել... Դա հեռախոս չէ. ես դրանով կարող եմ միայն մեխ խփել: Զանգ չի գնում...»:

«ԱրմենՏել»-ը, ըստ հանձնաժողովի որոշման, պարտավոր է 10-օրյա ժամկետում ներկայացնել սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG