Մատչելիության հղումներ

Բուլղարիայում կկայանան ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի զորավարժություններ


Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Բուլղարիայում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի «Համագործակցության բանալի 2005» զորավարժությունները, որոնց մասնակցելու են նաեւ ԱՊՀ երկրներից մի քանիսը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, երկու փուլով անցկացվելիք զորավարժությունների նպատակը համատեղ խաղաղապահ մարտական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ գործընկերների միջեւ համագործակցության ամրապնդումն է:

ԱՊՀ երկրներից զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, իսկ Ռուսաստանը դրանց կհետեւի դիտորդի կարգավիճակով: Հայաստանը մասնակիցների թվում նշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG