Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է 5,3 տոկոս


ԱՊՀ միջպետական վիճագրության վարչության տվյալներով, 2005 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է 5,3 տոկոս:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ երկրներից արդյունաբերական արտադրության ամենաբարձր աճը գրանցվել է Ադրբեջանում՝ 20,1 տոկոս: Վրաստանում այս ցուցանիշը կազմել է 12,8, Բելառուսում՝ 10,5, Տաջիկստանում՝ 8,9, Ուկրաինայում՝ 5, Ռուսաստանում՝ 4 տոկոս: Միջին հաշվով ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրության աճը կազմել է 5 տոկոս:

Ինչ վերաբերում է սղաճին, ապա 2005 թվականի առաջին կիսամյակի տվյլաներով, ամենացածր սղաճը գրանցվել է Հայաստանում՝ 2,3 տոկոս, իսկ ամենաբարձրը՝ Ուկրաինայում՝ 14,1 տոկոս: Ադրբեջանում սղաճը կազմել է 13,5, Վրաստանում՝ 9,4 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG