Մատչելիության հղումներ

Վրաստանը կարող է համալրել նավթ արտահանող երկրների շարքը


«Սակնավտուբո» ընկերության ղեկավար Վանո Նակաիձեն, ըստ «Կավկազպրես» գործակալության, հայտարարել է, որ 2010 թվականին Վրաստանը կարող է համալրել նավթ արտահանող պետությունների շարքը:

«Վրաստանում կան նավթի պաշարները, որոնք անհրաժեշտ է արդյունահանել», - հայտարարել է ընկերության ղեկավարը:

Նրա համոզմամբ, այդ պարագայում լիովին բավարարված կլինի Վրաստանի ներքին պահանջարկը, իսկ ավելցուկը հնարավոր կլինի արտահանել:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG