Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին եւ Ալիեւը հեռախոսազրույցում քննարկել են քաղաքական եւ տնտեսական հարցեր


Երեքշաբթի օրը Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեյիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քաղաքական եւ տնտեսական հարցեր:

Ըստ հաղորդագրության, նախագահները փաստել են, որ երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Ալիեւը եւ Սահակաշվիլին խոսել են նաեւ գլոբալ էներգետիկ ծրագրերի մասին, որոնց իրականացմանը մասնակցում են Ադրբեջանը եւ Վրաստանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG