Մատչելիության հղումներ

«Բարգավաճելու փոխարեն Հայաստանը թոշնում է»


«Բարգավաճելու փոխարեն Հայաստանը թոշնում է, թեեւ գումարներ է ստանում օտարերկրյա դոնորներից», - ասված է այսօր «Նյու 3որք սան» թերթում զետեղված ծավալուն հոդվածում, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին:

Հոդվածագիր Մայքլ Մեյնվիլը գրում է. - «Թվում էր, թե Հայաստանը, որը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, ունի կոռումպացված տնտեսություն եւ ղեկավար, որին մեղադրում են աճող բռնապետության մեջ, չպետք է լիներ ամերիկյան օգնություն ստանալու առաջատար թեկնածուն: Մինչդեռ, մեկ շնչին հասնող ամերիկյան օգնության չափով Հայաստանը զիջում է միայն Իսրայելին՝ 1992 թվականից Հայաստանը Միացյալ Նահանգներից ստացել է 1,6 միլիարդ դոլարի օգնություն»:

Հեղինակը փաստում է, որ «քաղաքական դաշտը Հայաստանում խաթարված է եւ վերահսկվում է նախագահ Քոչարյանի կողմից, որին մեղադրում են ընտրությունները կեղծելու եւ ընդդիմությանը ճնշելու մեջ»:

«Հակառակ այն բանի, որ մի քանի տարի անընդմեջ էական աճ է գրանցվում, տնտեսությունը մնում է քայքայված, իսկ բնակչության մոտ կեսը ապրում է օրական 2 դոլարից պակաս գումարով», - գրում է «Նյու 3որք սան»-ի թղթակիցը:

Նա նաեւ զրուցել է Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանի հետ, որը կարծիք է հայտնել, թե «կառավարությունը կայուն է եւ երկիրը լիովին դեմոկրատական պետություն դառնալու ճանապարհին է»:

Հոդվածագիրը վկայակոչում է փորձագետներին, որոնց կարծիքով «հազիվ թե ընդդիմությանը հաջողվի հեղափոխություն իրականացնել կամ գրավել Արեւմուտքի աջակցությունը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG