Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դասակարգել է օգնություն ստացող երկրները


Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» (Millennium Challenge Corporation) տնօրենների խորհուրդը դասակարգել է ԱՄՆ կառավարության կողմից այս ծրագրերի շրջանակներում անհատույց ֆինանսական օգնություն ստացող երկրները՝ ըստ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, 69 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը հայտնվել են «ցածր եկամուտներ ունեցող» երկրների շարքում, որտեղ մեկ շնչին տարեկան բաժին ընկնող եկամտի գումարը չի գերազանցում 1575 դոլարը: Բելառուսը, Բուլղարիան եւ Ռումինիան հայտնվել են «ցածր միջին եկամուտներով» 29 երկրների շարքում:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տնօրենների խորհուրդը վերջնական որոշումը կկայացնի 90 օրվա ընթացքում, եւ նոյեմբերին պարզ կլինի 2006 ֆինանսական տարում ծրագրի շջանակներում երկրներին ցուցաբերվող ցուցաբերվող ֆինանսական աջակցության ծավալը:

Նշենք, որ Հայաստանը այս ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում պետք է ստանա 175, իսկ Վրաստանը՝ 300 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG