Մատչելիության հղումներ

Վրաստանը կաջակցի Իրանից Եվրոպա գազի արտահանման ծրագրին


Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վրաստանի կաջակցի Եվրոպա իրանական գազի արտահանման ուկրաինական ծրագրին:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Գիլաուրին նշել է, որ անցած շաբաթավերջին Եվրամիության անունից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից Վրաստանին ներկայացված առաջարկների փաթեթը ներառում է նաեւ Իրանից Եվրոպա տարանցիկ գազատարի կառուցման նախագիծը: Այդ առաջարկը նպատակ է հետապնդում ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրերից:

Հուլիսի վերջին Ուկրաինան առաջարկել էր դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման երկու տարբերակ՝ Իրան - Հայաստան - Վրաստան - Ռուսաստան - Ուկրաինա - Եվրոպա եւ Իրան - Հայաստան - Վրաստան - Սեւ ծով - Ուկրաինա - Եվրոպա:

«Մենք կողջունենք այս տարբերակներից յուրաքանչյուրը եւ պատրաստ ենք ամեն ինչով աջակցել դրա իրագործմանը», - ասել է Գիլաուրին, - «Դա կլինի գազի լրացուցիչ աղբյուր Վրաստանի համար, ինչը կամրապնդի մեր էներգետիկ անկախությունը»:

Ինչ վերաբերում է այս հարցում Միացյալ Նահանգների բացասական արձագանքին, ապա Գիլաուրին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը:

«Եթե նման խնդիր առաջանա, մենք իհարկե հաշվի կառնենք դա», - ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG