Մատչելիության հղումներ

Բաքվում բախվել են իշխանության եւ ընդդիմության կողմնակիցները


Երկուշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաքում ընդդիմության եւ իշխանության կողմնակիցների միջեւ բախում է տեղի ունեցել: Յուրաքանչյուր կողմից շուրջ 150-ական ցուցարարներ միմյանց վրա քարեր ու շշեր են նետել: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, լարվածությունը ծագել է անցած շաբաթ ձերբակալված ընդդիմադիր Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Բաշիրլիի ձերբակալությունից հետո, ով մեղադրվում է Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ կապերի եւ երկրում իշխանությունը տապալելու փորձի մեջ:

Ընդդիմությունը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ գործը «սարքվել է» իշխանությունների կողմից եւ ընդդիմադիրներին վարկաբեկելու նպատակ է հետապնդում:

«Իշխանությունները ստեղծում են առճակատման իրավիճակ, եւ դրա պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա», - միջադեպից հետո հրավիրած մամուլի ասուլիսում ասել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: - «Այսօր այդ առճակատումը փոքր մասշտաբների է, եւ մենք ամեն ինչ կանենք դրա ընդլայնումը կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG