Մատչելիության հղումներ

Պայթյունի հետեւանքով Ստամբուլում զոհվել է 2 մարդ


Երկուշաբթի օրը ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Զեյթունբուռնու թաղամասում: Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդման համաձայն, պայթյունի արդյունքում զոհվել է 2 եւ վիրավորվել 6 մարդ:

Նախապես հաղոդվում էր գազի բալոնի պայթյունի մասին, սակայն հետագայում Ստամբուլի անվտանգության վարչության ղեկավար Ջերախը հերքեց այդ լուրերը՝ հայտարարելով, որ պայթյունը տեղի է ունեցել «ռումբի պատրաստման ժամանակ»:

«Պատահարի վայրում հայտնաբերվել է երկու տղամարդու մարմին: Զոհվածների ինքնությունը պարզվում է», - ասել է Ջերախը CNN-Turk հեռուստաընկերության եթերում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG