Մատչելիության հղումներ

Վրաստանի պատրիարքարանը բողոքում է Ջավախքում հայկական եկեղեցու վերաօծման կապակցությամբ


Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մեղադրել է հայկական կողմին վիճահարույց եկեղեցիների հարցում ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ:

Պատրիարքարանից «Կավկազպրես» գործակալությանը հայտնել են, որ օգոստոսի 1-ին Ախալքալակի շրջանի Մեծ Սամսար գյուղում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը «ձեռք բերված համաձայնությունների կոպիտ խախտում է»:

«Այս խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Մենք համապատասխան համաձայնություն էինք ձեռք բերել, սակայն հայկական կողմի միակողմանի գործողությունները կասկածի տակ են դրում դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը», - հայտարարել են Պատրարքարանում:

«Կավկազպրեսը» նշում է, որ երկու շաբաթ առաջ Ջավախքի հայերը ծեծի էին ենթարկել Թբլիսիի պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղի ուսանողներին, որոնք մաքրման աշխատանքներ էին տանում Մեծ Սամսա գյուղի 12-րդ դարի ժայռափոր Սուրբ Գեւորգ եկեղեցում: Միջադեպից հետո, ըստ գործակալության, երկու եկեղեցիների առաջնորդը որոշել էին ստեղծել վիճելի եկեղեցիների հարցերով զբաղվող հանձնաժողով:

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում նաեւ նշել են, որ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը վերջերս բողոքում էր, որ Վրաստանում փորձեր են արվում զավթել կամ որպես վրացական ներկայացնել հայկական եկեղեցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG