Մատչելիության հղումներ

Էլչիբեյի զարմիկը կուսակցություն է ստեղծում


Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆաս Էլչիբեյի զարմիկը՝ Հուրի Ալիեւը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կկայանա իր ստեղծած Ժողովրդական հանրապետության կուսակցության հիմնադիր համագումարը:

Ալիեւի վկայությամբ, նոր կուսակցության գաղափարական հիմքը «Ադրբեջանի ամբողջականության եւ ժողովրդի միասնության» սկզբունքն է լինելու: Նրա խոսքերով, «կուսակցությունն իր առջեւ նպատակ է դնում ստեղծել Ադրբեջան՝ երկրի պատմական տարածքներում»:

Կուսակցությունը գրանցված չէ եւ չի կարող մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն Հուրի Ալիեւը, ով, ըստ «Զերկալո» թերթի կանխատեսման, ամենայն հավանականությամբ, կընտրվի կուսակցության առաջնորդ, հայտնել է, որ ինքն անձամբ առաջադրելու է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG