Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի նախագահը կայցելի Վրաստան


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ Հելսինկիում հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը հայտարարել է, որ սեպտեմբերին մտադիր է այցելել Վրաստան:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Նինո Բուրջանաձեն նշել է, որ Ֆինլանդիայի նախագահի այցը կարեւոր է Վրաստանի համար, քանի որ Ֆինլանդիան նախագահող երկիր է լինելու Եվրամիությունում 2006 թվականին եւ ԵԱՀԿ-ում՝ 2007 թվականին:

Հարյա Տալոնենը նշել է, որ Եվրամիությունում Ֆինլադիայի նախագահության օրոք կխորացվեն Եվրամիություն - Վրաստան գործարար կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG