Մատչելիության հղումներ

Ընդհատվել է ռուսական գազի մատակարարումը Ադրբեջան


Չորեքշաբթի օրը Մոզդոկ-Կազիմագոմետ մայր գազատարի անվտանգությունը ապահովող աշխատակիցները գազատարի 7-րդ կիլոմետրում՝ Դաղստանի մայրաքաղ Մախաչկալայից ոչ հեռու, հայտնաբերել են պայթուցիկ սարք:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, «Կազիգազպրոմ» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ անհայտ անձինք տեղադրել են ռումբ, որը դեպքի վայր ժամանած սակրավորներին հաջողվել է վնասազերծել հատուկ ռոբոտի օգնությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Միջադեպի պատճառով ընդհատվել է ռուսական գազի տարանցիկ մատակարարումը Ադրբեջան, ինչպես նաեւ Մախաչկալա եւ Դաղստանի մայրաքաղաքի մերձակա շրջաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG