Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի որդին պատենտավորել է «նարնջագույն հեղափոխության» բոլոր խորհրդանիշերը


Ուկրաինայի Պետական հարկային ծառայության ղեկավար Նիկոլայ Կատերինչուկը հայտարարել է, որ «նարնջագուն հեղափոխության» բոլոր խորհրդանիշերի հեղինակային իրավունքը պատկանում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի 19-ամյա որդուն՝ Անդրեյին:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հարցազրույցում Կատերինչուկը նշել է, թե անձամբ է փոխանցել Անդրեյ Յուշչենկոյին բոլոր խորհրդանիշերի հեղինակային իրավունքները Ուկրաինայում նախագահական ընտրությունների երրորդ փուլից հետո: Դրա նպատակը, ըստ Կատերինչուկի, «նույն տեսքի, սակայն հակառակ իմաստով արտադրանք ի հայտ գալը կանխելն էր»:

Ըստ փորձագետների, այդ խորհրդանիշերի օգտագործումից ստացված եկամուտները գնահատվում են մոտ 100 միլիոն դոլարի չափով: Այս կապակցությամբ Կատերինչուկը հայտնել է, որ ավելի հստակ Անդրեյ Յուշչենկոյի կարողության մասին հնարավոր կլինի խոսել 2006 թվականի ապրիլի 1-ին, երբ կներկայացվի նրա եկամուտների հայտարարագիրը:

Վերջին օրերին ուկրաինական մամուլում հրապարակվել բազմաթիվ սկանդալային բնույթի նյութեր նախագահ Յուշչեկոյի որդու մասին, ում մեղադրում են չափազանց շռայլ կյանք վարելու մեջ: Մասնավորապես, նրան է պատկանում Կիեւում միակ՝ 130 հազար դոլար արժողությամբ BMW M6 ավտոմեքենան եւ 25 հազար դոլար արժեցող Vertu բջջային հեռախոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG