Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստել է անհապաղ ռազմատեխնիկական աջակցության մասին արձանագրության նախագիծ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը պատրաստել է կազմակերպության անդամ պետությունների միջեւ անհապաղ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին արձանագրության նախագիծը:

«Փաստաթուղթը կազմվել է մինչեւ 2010 թվականը ՀԱՊԿ ռազմական զարգացման ծրագրին համապատասխան», - «Ինտերֆաքս»-ին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Արձանագրությունը նախատեսում է ռազմատեխնիկական աջակցություն միջազգային ահաբեկչության, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող այլ վտանգների դեպքում:

Արձանագրությունում ռազմատեխնիկական աջակցությունը սահմանվում է որպես «անվճար կամ արտոնյալ պայմաններով զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի տրամադրում»:

Բորդյուժան նաեւ նշել է, որ արձանագրությունը պետք է համաձայնեցվի ՀԱՊԿ անդամների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի. Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG