Երկուշաբթի օրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվայի եւ Ադրբեջանի զինվորական բժշկության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով բժշկական անձնակազմերի վերապատրաստման հնարավորությունը:
«Մենք պատրաստվում ենք Ադրբեջանի զինվորական բժիշկներին առաջարկել ՆԱՏՕ-ի կողմից հաստատված վերապատրաստման հատուկ ծրագիր, եւ պատրաստ ենք արդեն այս տարի ընդունել նրանց մասնագետներին», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտնել է Լիտվայի Զինվորական բժշկության ծառայության խոսնակ Նիյոլե Բրազինսկայտեն:
Նա նաեւ նշել է, որ Լիտվայի զինվորական բժիշկները այս տարի ավելի վաղ նման հանդիպում են անցկացրել Հայաստանի զինվորական բժիշկների հետ:
«Մենք առաջարկել ենք հայ գործընկերներին նման ուսուցում անցնել Լիտվայում, եւ այժմ սպասում ենք Հայաստանի պատասխանին», - ասել է Բրազինսկայտեն: