Մատչելիության հղումներ

Մինչեւ տարեվերջ կհրատարակվի Ղուրանի հայերեն ամբողջական տարբերակը


Ավարտին են մոտենում իրանական կողմի նախաձեռնությամբ Ղուրանի հայերեն թարգմանության աշխատանքները:

«Իրան դեյլի» օրաթերթի փոխանցմամբ, Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Ռեզա Աթուֆին հայտնել է, որ «Հայաստանի գիտական, հոգեւոր, մշակութային շրջանակների բազմաթիվ խնդրանքներով հայերեն են թարգմանվել Ղուրանի վերջին երկու գլուխները»:

«Ղուրանի 2 գլուխ հայերեն թարգմանվել էին դեռեւս 2003-ին, իսկ 2004 թվականին հրատարակվել են Ղուրանի 5 գլուխներ», - ասել է Աթուֆին: Արձանագրելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների հաջող ընթացքը, նա նաեւ հայտնել է, որ Ղուրանն ամբողջությամբ հայերեն լեզվով կհրատարակվի այս տարի: Թարգմանիչը Էդվարդ Հախվերդյանն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG