ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը իր ինտերնետային էջում հրապարակել է վեհաժողովի փոխնախագահ, շվեդ պատգամավոր Տոնե Տինգսգարդի այս ամիս ներկայացված «Սեռերի հավասարակշռություն-2005» զեկույցը, որտեղ մտահոգություն է հայտնվում, որ ԵԱՀԿ-ի անդամ որոշ երկրներում, այդ թվում Հարավային Կովկասում կանայք բավարար չափով ներկայացված չեն օրենսդիր մարմիններում:
Ըստ այդ զեկույցի, Հարավային Կովկասի երկրներից ամենաքիչ կին կա Հայաստանի խորհրդարանում՝ Ազգային ժողովի 131 պատգամավորներից ընդամենը 7-ն են կին, ինչը կազմում է 5,3 տոկոս: Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կա 13 կին, իսկ Վրաստանի խորհրդարանում՝ 22 կին: Զեկույցում նշվում է, որ ամենաբարձր տոկոսը կանայք կազմում են Սկանդինավյան երկրներում, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 35-45 տոկոս:
Արմեն Դուլյան, Պրահա