Մատչելիության հղումներ

Արդեն 30 հազար ստորագրություն է հավաքվել ընդդեմ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը


Այսօր Պրահայի կենտրոնում կազմակերպվել է ստորագրահավաք ընդդեմ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: «Ձայն հանուն Եվրոպայի» միջազգային քաղաքացիական կազմակերպությունը, որը ստորագրահավաք է կազմակերպել եվրոպական մի շարք երկրներում, պնդում է, որ արդեն հավաքել է 30 հազար ստորագրություն, որոնցից 11 հազարը՝ Չեխիայի տարածքում:

Պրահայում այսօր կազմակերպված միջոցառման մասնակիցները թռուցիկներ էին բաժանում, որտեղ ասված է նաեւ, որ «Թուրքիան հերքում է սեփական անցյալը եւ մինչեւ այժմ չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում զոհվել է 1,5 միլլիոն հայ»:

Հավաքված ստորագրությունները ուղարկվելու են Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրախորհրդարան:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG