Մատչելիության հղումներ

Կոնստանտին Զատուլին. «Վաշինգտոնը հասկանում է Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի եւ Անդրկովկասի կապերի համակարգում»


«Վաշինգտոնը հասկանում է Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի եւ Անդրկովկասի միջեւ կապերի համակարգում եւ, իմ կարծիքով, մտադիր է իր քաղաքական ակտիվությունը տեղափոխել այդ տարածաշրջան», - Մոսկվայում լույս տեսնող «Տրուդ» թերթին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Դեմոկրատական բարեփոխումների համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայաստանին հատկացրել է 75 միլիոն դոլար, այնինչ Ռուսաստանին, որը տասնյակ անգամներ մեծ է Հայաստանից, ընդամենը 85 միլիոն դոլար», - փաստարկում է Զատուլինը:

Նա նաեւ գտնում է, որ «գոյություն ունի Հայաստանի ներքին գործերին դրսից միջամտելու վտանգ»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG