Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը չորեքշաբթի օրը 4 տարվա ազատազրկման է դատապարտել թուրքական «Թարիկ Գուներ» նավի նավապետին՝ Վրաստանի ծովային սահմանը ապօրինի անցնելու համար:
Աբխազիա շինանյութեր եւ հացահատիկ տեղափոխող թուրքական նավը Վրաստանի առափնյա անվտանգության ուժերի կողմից կալանվել էր հուլիսի 3-ին Պիցունդայի մոտակայքում:
Վրաստանի իշխանությունները նավապետին մեղադրել էին Վրաստանի պետական սահմանը խախտելու, մաքսանենգության եւ ապօրինի միգրանտներ տեղափոխելու մեջ: Նավի վրա ձերբակալված Թուրքիայի 8 քաղաքացիները, որոնք վրացական կողմի պնդմամբ՝ ապօրինի միգրանտներ են, իսկ ռուսաստանյան լրատվամիջոցների համոզմամբ՝ անձնակազմի անդամներ, ազատ էին արձակվել 1000 լարի (շուրջ 600 դոլար) տուգանք վճարելուց հետո:
Իսկ «Կավկազպրես» գործակալությունը հաղորդում է, որ աբխազական կողմը ցանկանում է թուրք նավապետին փոխանակել անցած շաբաթ վրաց-աբխազական հակամարտության գոտում գերված 12 վրաստանցիների հետ:
Միջադեպի պատճառով աբխազական կողմը հուլիսի 22-ին հրաժարվել էր մասնակցել Թբիլիսիում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող վրաց-աբխազական հակամարտության խաղաղ բանակցություններին:
Ռուբեն Մելոյան