Մատչելիության հղումներ

Ադրբեջան – Հյուսիսային Կիպրոս ավիաչվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ


Այսօր երեկոյան կիրականացվի առաջին ուղիղ օդային չվերթը Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոս: Ավելի քան 80 գործարարներ ու լրագրողներ կմեկնեն Կիպրոսի թուրքական հատված՝ շրջանցելով Թուրքիան: Թռիչքն իրականացնում է ադրբեջանական Imair Airlines մասնավոր ավիաընկերությունը:

Ըստ «Թուրան» գործակալության, առաջին չվերթի ուղեւորները հիմնականում ադրբեջանա-կիպրոսյան գործարար համաժողովի մասնակիցներ են: Հյուսիսային Կիպրոսում նրանք կհանդիպեն կղզու թուրքական հատվածի նախագահի եւ վարչապետի հետ: Գործակալության հաղորդման համաձայն, ըստ ամենայնի, չվերթն այսուհետեւ կիրականացվի շաբաթական մեկ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG