Մատչելիության հղումներ

Գագաթնաժողովի օրերին Կազանում կլինեն նաեւ Թուրքիայի ու Իրանի նախագահները


Օգոստոսի վերջին Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրերին այստեղ կանցկացվի ձիարշավ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար, որին, բացի ԱՊՀ երկրների ղեկավարներից, ներկա կլինեն նաեւ Թուրքիայի եւ Իրանի նախագահները:

«Այդ միջոցառմանը հրավիրված են ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը եւ Իրանի ընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեջադը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին երեքշաբթի օրը ասել է Թաթարստանի նախագահի խորհրդական, հանրապետության արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Թիմուր Ակուլովը՝ ավելացնելով, որ ձիարշավը կազմակերպվում է Կազանի 1000-ամյակի տոնակատարության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG