Մատչելիության հղումներ

Հայաստան «մասնակի ազատ տնտեսությամբ» միակ երկիրն է ԱՊՀ-ում


Ըստ ամերիկյան «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլլ Սթրիթ Ջորնալ»-ի համատեղ ուսումնասիրության, որն անցկացվել է աշխարհի 161երկրներում, 2005 թվականին ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է հայտնվել «մասնակի ազատ տնտեսությամբ երկրների» շարքում՝ զբաղեցնելով 42-րդ տեղը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, անցյալ տարվա համեմատ Վրաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նվազել է 0,15-ով եւ կազմել 3,34 միավոր, ինչի արդյունքում Վրաստանը հայտնվել է «հիմնականում ոչ ազատ տնտեսությամբ» երկրների խմբում:

Վրաստանը զբաղեցրել է 100-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ Չադի եւ Եգիպտոսի հետ, կիսում է 103-105-րդ տեղերը:

Ըստ ուսումնասիրության, է'լ ավելի վատ է տնտեսական ազատությունների խնդիրը Թուրքիայում, որը 112-րդն է, եւ Ռուսաստանում, որը զբաղեցրել է 124-րդ տեղը:

Ցուցակում Միացյալ Նահանգները եւ Շվեյցարիան կիսում են 12-13-րդ տեղերը, իսկ աշխարհում ամենաազատ տնտեսությամբ երկիրը Հոնգ-Կոնգն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG