Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանն ու Թուրքիան «քաղաքական առաջընթացի չեն հասել» երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ուղղված շփումներում:
Երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները այս ամիս ավելի վաղ գաղտնի հանդիպում էին անցկացրել, ինչպես հաղորդվում էր՝ «եվրոպական քաղաքներից մեկում»: Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել էին արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ահմեթ Ուզումչուն եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգյորը:
Հայաստանի իշխանություններին մերձ աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում եւ հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Կիրակոսյանը չհերքեց տեղեկատվությունը՝ ասելով. - «Հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում գոյություն ունեն տարբեր ձեւաչափեր: Առաջին հերթին, դա արտաքին գործերի նախարարների ձեւաչափն է: Ինչպես հայտնի է, նախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել վերջերս: Հայտնի է նաեւ ձեւաչափ [արտգործնախարարությունների] վարչության պետերի մակարդակով: Այսինքն՝ այդ երկխոսությունը շարունակվում է»:
«Մինչ այսօր մենք որեւէ քաղաքական առաջընթացի չենք հասել», - ավելացրեց նա:
Նրա խոսքերով, հայ-թուրքական շփումները ընթանում են Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Քոչարյանի միջեւ փոխանակված նամակների հիման վրա:
«Այսօր ես չեմ կարող նաեւ որեւէ մանրամասն փոխանցել այլ ձեւաչափերի մասին», - նշեց Կիրակոսյանը՝ այդուհանդերձ շարունակելով. - «Բանակցություններ վարելու ընթացքում մենք առաջարկում ենք ստեղծել, ինչպես նախագահի նամակում է ասված՝ միջկառավարական հանձնախումբ, որը կզբաղվի գոյություն ունեցող տարբեր խնդիրների լուծմամբ»:
«Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՝ առանց նախապայմանների, եւ սահմանը բացելու», - ասաց փոխարտգործնախարար Կիրակոսյանը: - «Դա կարող է սկսվել տարբեր փոքր եւ միջին միջոցառումներից... Բայց առ այսօր որեւէ առաջխաղացում այս հարցում չկա»:
Արմեն Զաքարյան