Գերմանական DPA գործակալության հաղորդմամբ, չի բացառվում, որ գալիք հինգշաբթի Թուրքիան ստորագրի Եվրամիության մաքսային համաձայնագիրը:
Համաձայնագիրը, որ արդեն ստորագրել են 2004-ին Եվրամիություն մուտք գործած անդամ-պետությունները՝ այդ թվում Կիպրոսի Հանրապետությունը, վերջին խոչընդոտն է Բրյուսելի եւ Անկարայի միջեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը նշել է, որ արձանագրությունը կարող է ստորագրվել, երբ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանի Lոնդոն` հանդիպելու Եվրամիության գործող նախագահող, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ:
Թանը, սակայն, չի բացառել, որ մաքսային համաձայնագրի ստորագրումից բացի, պաշտոնական Անկարան հանդես գա առանձին հայտարարությամբ, որում կնշվի, թե դա չի նշանակում Կիպրոսի հունական կառավարության պաշտոնական ճանաչում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա