Մատչելիության հղումներ

Երկու թուրք զինվորական է զոհվել քրդերի հետ հերթական բախման արդյունքում


Հերթական զինված ընդհարումն է տեղի ունեցել քուրդ զինյալների եւ թուրքական բանակի միջեւ: Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, երեկ արձանագրված փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու թուրք զինվորական:

Ընդհարումը տեղի է ունեցել Արեւելյան Թուրքիայի Աղրը գավառում՝ Հայաստանի եւ Իրանի սահմաններից ոչ հեռու: Թուրքական մասնավոր NTV հեռուստաընկերությունը հաղորդում է նաեւ երկու սպանված քուրդ զինյալների մասին:

Ընդհանուր առմամբ, մայիս ամսից ի վեր Արեւելյան Թուրքիայում զոհվել է 33 թուրք զինվորական եւ 44 քուրդ զինյալ:

Անցած գիշեր արեւելաթուրքական Թունջելի բնակավայրում ոստիկանությունը ձերբակալել է 25 տարեկան ազգությամբ քուրդ երիտասարդի, որը մեղադրվում է տեղական պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Նրա տանը հայտնաբերվել է մոտ մեկ կիլոգրամ պայթուցիկ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG