Մատչելիության հղումներ

Կայացել է Վիլյամ Սարոյանի անվան գրական մրցանակների հանձնումը


Աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը՝ 1966 թվականին հիմնելով իր անվան հիմնադրամը, այն ժամանակ գուցեեւ չէր հավատում, որ իր մահից հետո տարիներ այց այն կշարունակի իր գոյությունը, կոգեւորի սկսնակ գրողներին:

Սարոյանը հիմնադրամը ստեղծել է, երբ արդեն համաշխարհային փառք էր վայելում: Ամեն տարի Սարոյանի անվան միջազգային մրցանակին է արժանանում երկու աշխատություն. դրանցից մեկը պիտի արտահայտի իրական կյանքը, մյուսը՝ երեւակայական:

Այս տարի ներկայացված 125 գործերից մրցանակի արժանացան «Կալիֆորնիայի արքան» եւ «Հառաչանք»-ը: Առաջինի հեղինակներն են Մարկ Արաքսը եւ Ռիք Ուորթսմանը՝ երկուսն էլ «Լոս Անջելես Թայմզ»-ի ճանաչված աշխատակիցներ են, որոնք մինչ այժմ որպես գրող հայտնի չեն եղել: «Հառաչանքը» Ջորջ Հագենի առաջին գիրքն է՝ թեեւ նա մոտ 20 տարի աշխատում է մամուլում՝ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ»-ի ճանաչված լրագրողներից է եւ Լոս Անջելեսում այս թերթի բյուրոյի հիմնադիրը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG