Մատչելիության հղումներ

Հայ գործարարները Թբիլիսիում կբացեն ծխախոտի գործարան


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեսո Ջուգելին երկուշաբթի օրը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Թբիլիսիում կբացվի հայկական ծխախոտի գործարան:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո Ջուգելին տեղեկացրել է, որ հայաստանցի գործարարների ներդրումը կազմել է շուրջ 4 միլիոն դոլար:

Պատգամավորի խոսքերով, գործարանում կարտադրվի շուրջ 32 անուն ծխախոտ, կօգտագործվի հայկական հումք: Ձեռնարկության աշխատակազմը համալրված կլինի տեղացիներով, եւ առաջին փուլում արտադրանքը կսպառվի վրաստանյան շուկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG