Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Կարգավորման գործընթացում Ադրբեջանին ձեռնտու դրվագներն ավելի շատ են»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ավելի շատ են «այնպիսի դրվագները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին»:

«Խոսքը նախեւառաջ լուծման փուլային տարբերակի մասին է, ինչը միջազգային հանրության կողմից ընդունելի մոտեցում է», - Ադրբեջանի Ղուբայի շրջանի Կրասնայա Սլոբոդա ավանում ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիեւը, ըստ day.az-ի, նշել է նաեւ, որ «երկար տարիներ այս հարցը մնում է չլուծված եւ միջնորդական առաքելությունն առայժմ արդյունք չի տվել»:

Անդրադառնալով հարցի հնարավոր ռազմական լուծմանը` Ադրբեջանի նախագահը ասել է. - «[Ադրբեջանի] Պաշտպանական ծախսերը աճել են 76 տոկոսով: Մենք կստեղծենք ուժեղ բանակ եւ ցանկացած պահի կազատագրենք հողերը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG