Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական ընդդիմությունը զինվում է»


Ադրբեջանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վելայաթ Էյվազովը երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է, թե ադրբեջանական ընդդիմությունը զինվում է:

«Ընդդիմությունը ցանկանում է հարված հասցնել Ադրբեջանի վարկին», - day.az-ի փոխանցմամբ, ասել է նա: - «Տեղեկություններ կան անգամ, որ ընդդիմադիրների արմատական թեւը զենք է հայթայթում»:

Էյվազովը ընդդիմադիրներին կոչ է արել դադարեցնել այդ փորձերը` սպառնալով հակառակ պարագայում հրապարակել զենքի փնտրտուք նախաձեռնած ընդդիմադիրների անունները:

Փոխնախարարի համոզմամբ, ընդդիմադիրների ջանքերը նախընտրական բնույթ ունեն, սակայն, նրա համոզմամբ, «Ադրբեջանում կանցնեն նորմալ, ազատ ընտրություններ, եւ, ինչպես միշտ, կհաղթեն առողջ ուժերը»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG