Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան ղեկավարներից ռուսաստանցիները ավելի լավ ճանաչում են Իլհամ Ալիեւին


Ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հետազոտության արդյունքները: Ըստ այդմ՝ շարքային ռուսաստանցիները ԱՊՀ ղեկավար գործիչներից առավել լավ են ճանաչում Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահներին. Ալեքսանդր Lուկաշենկոյին ճանաչում է ռուսաստանցիների 85, իսկ Վիկտոր Յուշչենկոյին` 76 տոկոսը:

Հարավային Կովկասի ղեկավարներից ամենալավը ռուսատանցիները գիտեն Իլհամ Ալիեւին. նրան ճանաչում է հարցվածների 54 տոկոսը: Միխեիլ Սահակաշվիլուն՝ 47, իսկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը` 27 տոկոսը:

Ղրղըզստանի նորընտիր նախագահ Կուրմանբեկ Բակիեւին ճանաչել են հարցվածների միայն 14 տոկոսը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG