Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրավերներ է հղել դիտորդներին՝ գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար


Ադրբեջանի արտգործնախարարությունը միջազգային կառույցներին եւ տարբեր երկրների, որտեղ կան Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններ, հղել է նոյեմբերին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավերներ:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «օրերս դրական պատասխան է ստացվել Եվրախորհրդից: Իսկ ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից եւ ԱՊՀ երկրներից պատասխաններ առայժմ չկան, սակայն սպասվում են ամենամոտ ապագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG