Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի եւ Կիպրոսի հակամարտության հարցում համընկնում են:

«Կարեւոր նշանակություն ունի Անկարայի եւ Մոսկվայի դիրքորոշումների մերձեցումը այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հյուսիսային Կիպրոսի միջազգային մեկուսացման շուտափույթ վերացումը եւ տարածաշրջանային կայունությանը ու անվտանգությանը սպառնացող հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը», - Բաքվի «525-րդ թերթի» փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Սոչիում անկացրած բանակցությունների արդյունքների ամփոփիչ ասուլիսում նշել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները կնպաստեն ռուս-թուրքական կապերի զարգացմանը՝ դրանք հասցնելով բազմակողմանի համագործակցության մակարդակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG