Մատչելիության հղումներ

«Տնտեսությունը զարգացնելու համար Հայաստանին անհրաժեշտ են լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»


Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), նշանակալի են վերջին 4 տարիներին Հայաստանի տնտեսական աճը եւ բարեփոխումները, սակայն տնտեսությունը զարգացնելու համար երկրին անհրաժեշտ է նորմալացնել առեւտրային հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Turkish Daily News»-ի փոխանցմամբ, ԱՄՀ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին Հայաստանի Համախառն ներքին արդյուքի (ՀՆԱ) իրական աճը գերազանցել է հարեւան պետությունների եւ ցածր եկամուտներ ունեցող պետությունների նմանատիպ ցուցանիշը՝ միջինը տարեկան կազմելով 12 տոկոս:

«Միեւնույն ժամանակ, Հայաստանի տնտեսական ներուժը հիմնված է արտահանման աճի վրա, ինչից ստացվող եկամուտները կարող են մեծանալ մաքսային վարչարարության բարելավման, Թուրքիայի հետ առեւտրային հարաբերությունների նորմալացման եւ Ադրբեջանի հետ տարածքային վեճի խաղաղ կարգավորման դեպքում», - ԱՄՀ զեկույցից մեջբերում է «Turkish Daily News»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG