Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը հինգշաբթի օրը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը բավարար ծավալով տեղյակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին:
«Ես կարծում եմ, որ մենք բավարար ծավալով տեղյակ ենք բանակցությունների ընթացքին եւ բոլոր հնարավորությունները ունենք անհրաժշետ ռեակցիաները կազմակերպելու համար», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը միանշանակորեն չհերքեց լրագրողների հնչեցրած դիտարկումը, թե բավական շատ է խոսվում բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ առկա տարաձայնությունների մասին:
«Ես պարտադիր չեմ համարում, որ ամեն կետի շուրջ լինի համաձայնություն», - ասաց Մելիքյանը՝ շարունակելով. - «Բայց ես վստահ եմ, որ ցանկացած թեմայի շուրջ մենք կարող ենք կատարել բաց քննարկումներ եւ հանգել ինչ-որ եզրահանգումների»:
Անդրադառնալով ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը, նա վերահաստատեց արդեն բազմիցս ասվածը. - «Մենք տարանջատում ենք երկրի կարգավիճակի ճանաչման խնդիրը խաղաղ կարգավորման խնդրից: Ղարաբաղի անկախությունը մեր ժողովրդի համար գերագույն արժեք է եւ քննարկման ենթակա չէ»:
«Ուստի մենք կարող ենք խոսել միայն պատերազմի հետեւանքները վերացնելու մասին, այսինքն՝ բուն կարգավորման մասին», - շարունակեց նա՝ առանց մանրամասնելու, թե արդյո՞ք դա ենթադրում է «նախ կարգավիճակ՝ հետո մնացածը» սկզբունքը:
Արման Մելիքյանը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց, որ 15 տարի հետո հնարավոր հանրաքվեի մասին խոսելն առայժմ անմիաստն է, եւ նույն պատճառաբանությամբ էլ չմեկնաբանեց ղարաբաղյան կողմի դիրքորոշումը հանրաքվեի հարցում:
Աննա Սաղաբալյան