Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը կրկին մտահոգություն է հնչեցրել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության կապակցությամբ՝ խոստանալով «ինտենսիվ քննարկումներ» իր՝ Գերմանիայի դաշնային կանցլեր ընտրվելու դեպքում:
«Եթե ՔԴՄ-ն հաղթի աշնանը կայանալիք վաղաժամկետ ընտրություններում, ապա մենք ինտենսիվ քննարկումներ կունենանք Թուրքիայի հարցով», - ըստ «Ֆրանսպրես»-ի, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի հետ հանդիպումից հետո հայտարարել է Անգելա Մերկելը:
«Մենք պետք է լուծումը գտնենք արտոնյալ գործընկերության շրջանակներում, ինչը Թուրքիային ավելի մոտ կդարձնի Եվրոպային՝ առանց Եվրամիությանը անդամակցելու», - ասել է Մերկելը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մերկելը նշել է նաեւ, որ Թուրքիայի հետ բանակցություններն սկսելուց առաջ «պետք է տեսնել, թե որքանով է Թուրքիան կատարել Կիպրոսի խնդրի կարգավորման հետ կապված նախապայմանները»:
ՔԴՄ առաջնորդը նաեւ ավելացրել է, որ «Ֆրանսիայում եւ Հոլանդիայում Եվրամիության Սահմանադրությունը մերժելու իրողությունը խոսում է այն մասին, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր ընդլայնման ծրագիրը եւ ճշտի Եվրոպայի սահմանները»: