Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Հայերի մեղադրանքները պաշտպանում են 15 երկրներ»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը չորեքշաբթի օրը, պատասխանելով «Ճշմարիտ ուղի» կուսակցությունից ընտրված պատգամավոր Մեհմեթ Երասլանի գրավոր հարցմանը, հայտարարել է. - «Նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձեւեր են ընդունել աշխարհի 15 պետությունների խորհրդարաններ, չհաշված Թուրքիայի կողմից չճանաչված հունական Կիպրոսի վարչակազմը»:

Ըստ «Turkish Daily News»-ի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները թվարկելուց հետո, Գյուլը նաեւ նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը «շարունակելու է իր դիվանագիտական նախաձեռնությունները, եւ ապագայում նման բանաձեւերի ընդունումը կանխելու նպատակով կապվելու է ազգային եւ տեղական խորհրդարանների օրակարգ նման բանաձեւ ներկայացրած երկրների՝ Թուրքիայում համատարմագրված դեսպանների հետ»:

Հուլիսի 14-ին, հիշեցնենք, Հայոց ցեղասպանության ճանաչող բանաձեւ է ընդունել նաեւ Վենեսուելայի ազգային խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG